Աֆրիկայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 200 000-ը
Աֆրիկայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 200 000-ը, վարակի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից մահացել է ավելի քան 5 500 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչության տվյալներին։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդացել է 202 783, մահացել՝ 5540 մարդ։ Նշվում է, որ աֆրիկյան մայրցամաքում բուժվածների թիվը գերազանցում է 90 000-ը։
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (52 991)։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7,3 միլիոն դեպք, մահացել է 414 117, ապաքինվել՝ 3 619 542 մարդ։










