Պրահայում ավտովթարից 27-ամյա հայ է մահացել. orer.eu
Պրահայում ավտովթարի հետևանքով զոհվել է 27-ամյա երևանաբնակ Արմեն Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է Չեխիայի հայկական orer.eu կայքը:
«Սիրելի չեխաբնակ հայեր,
ցավով հայտնում ենք, որ հունիսի 7-ին Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարի հետևանքով կյանքից վաղաժամ հեռացավ 27- ամյա երևանաբնակ Արմեն Առաքելյանը: Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի հետևանքով նա մահացել էր, ևս երկու ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս ծանր միջադեպին է անդրադարձել նաև չեխական մամուլը։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար հայցում ենք Ձեր աջակցությունը:
Ֆինանսապես կարող եք օգնել՝ փոխանցում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 948555/5500
IBAN CZ5055000000000000948555
Swift RZBCCZPP
Խորապես ցավակցում ենք հարազատներին»,-ասված է կայքի գրառման մեջ:










