«Մենք վրեժ չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում». Իտալիայում կորոնավիրուսի զոհերի հարազատները բողոք են ներկայացնում պետության գործողությունների դեմ (տեսանյութ)
Իտալիայում կորոնավիրուսից ամենատուժած քաղաքի՝ Բերգամոյի դատախազությունում բողոքներ են ստացվել «Քովիդ-19»-ից մահացածների հարազատներից:
Ինչպես հայտնում է France24-ը, կորոնավիրուսից մահացածների հարազատները իշխանություններին մեղադրում են երկրում համավարակի դեմ ոչ բավականաչափ հզոր պայքարի համար:
Նշվում է, որ 50 մարդ բողոքի դիմում է ներկայացրել Իտալիայում, որտեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 34 000 մարդ:
«Մենք վրեժ չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում»,- ասել է 31-ամյա Ստեֆանո Ֆուսկոն, որի պապը մարտին մահացել է կորոնավիրուսից՝ գտնվելով սոցիալական խնամքի կենտրոնում:
Նշվում է, որ տեղի դատախազները ներկա պահին լայնածավալ հետաքննություն են վարում երկրով մեկ՝ կապված առողջապահական ճգնաժամի հետ:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 235 561 մարդ, մահացել՝ 34 043-ը:










