Էկվադորում հրաբխի ժայթքման հետևանքով 16 բնակավայր մոխրով է պատվել (լուսանկարներ, տեսանյութ)

10:15 • 10.06.20

Էկվադորի կենտրոնական հատվածի քաղաքները գործող Սանգայ հրաբխի ժայթքումից հետո մոխրով են պատվել, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով երկրի ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությանը։

Նշվում է, որ ներկայում հրաբխային մոխրի շերտը պատել է մոտ 16 բնակավայր․ խոշորներից է Գուայակիլը, որն ավելի քան 2 միլիոն բնակչություն ունի։

Վտանգից խուսափելու համար երկրի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել դիմակներ և մարմինն առավելագույնս ծածկող պաշտպանիչ հագուստ կրել։

Կոմունալ ծառայություններն այժմ փողոցները մաքրելու մեծամասշտաբ գործողություններով են զբաղված։

Հրաբխի ժայթքման հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Տեսանյութն` այստեղ: