Ղազախստանի հոկեյի հավաքականի նախկին ավագն ամերիկյան քաղաքի քաղաքապետ է դարձել (լուսանկարներ)
Ղազախստանի հոկեյի հավաքականի նախկին ավագ Բրենդոն Բոչենսկին հաղթել է ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքի քաղաքապետի ընտրություններում: Նրա օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած անձանց գրեթե կեսը, գրում է grandforksherald.com կայքը:
38-ամյա Բոչենսկին ստացել է ձայների 49,62%-ը: Գործող քաղաքապետ Մայք Բրաունի օգտին քվեարկել է ընտրողների 31,81%-ը: Բրաունը Գրանդ Ֆորքսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր վերջին 20 տարիների ընթացքում:
Նորընտիր քաղաքապետը հայտարարել է, որ առաջին հերթին զբաղվելու է կորոնավիրուսի խնդրով և դրա տնտեսական հետևանքների վերացմամբ:
«Երբ 5 ամիսների ընթացքում տքնաջան աշխատում ես, մնում է միայն ուրախանալ նման արդյունքի համար: Ես կարծում եմ, որ քաղաքն ուղղակի պատրաստ էր փոփոխությունների: Այդ փոփոխությունները դեպի լավն են լինելու»,-ընդգծել է նախկին մարզիկը:
Բոչենսկին ծնվել է ԱՄՆ-ում: Նա Հոկեյի ազգային լիգայում հանդես է եկել մի քանի թիմերի կազմում, 2010 թվականից խաղացել է Աստանայի «Բարիս» ակումբի կազմում: 2014 թվականին դարձել է Ղազախստանի քաղաքացի և 2016 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցել է այդ երկրի հավաքականի կազմում:
Իր կարիերան Բոչենսկին ավարտել է 3 տարի առաջ:











