Հնդկաստանում տղամարդը փրկել է ընկերոջը կոկորդիլոսի հարձակումից (տեսանյութ)
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Բհոփալ քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է տղամարդու վրա, սակայն վերջինիս ընկերը հասցրել է դուրս բերել նրան երկկենցաղի երախից:
Ինչպես հաղորդում է Times of India-ն, ընկերները, որոնց անունները նշվում է որպես Ամիթ և Գաջենդրա, լողալիս են եղել տեղի ավազանում, երբ կոկորդիլոսը հարձակվել է Ամիթի վրա: Կենդանին կծել է տղամարդու ոտքը և փորձել ջրի տակ քաշել:
Այդ պահին նա ցավից բղավել է, և ընկերն անմիջապես հասկացել է, թե ինչ է կատարվում: Նա լողալով մոտեցել է և բռնելով ընկերոջից դուրս բերել նրան ջրից: Այնուհետև նա արյունաքամվող ընկերոջը հիվանդանոց է հասցրել, որտեղ բժիշկները մշակել են նրա վերքը:










