ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Սիմֆերոպոլում. ծայրահեղականները պայթյուն էին պատրաստում շուկաներից մեկում

16:49 • 10.06.20

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Սիմֆերոպոլ քաղաքում, 5 ծայրահեղականներ պայթյուն էին պատրաստում քաղաքային շուկաներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ հստակեցվել է, որ բոլոր ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ են:

«Բացի պայթյունը ծրագրելուց, նրանք համացանցում ահաբեկչության և ծայրահեղականության քարոզ են արել»,-նշել են Անվտանգության դաշնային ծառայությունում:

Ծայրահեղականներից առգրավվել են ինքնաշեն ռումբեր, հրազեն և սառը զենք:

Այժմ որոշվում է ահաբեկչություն կազմակերպելու և ահաբեկչական կոչերի համար քրեական գործ հարուցելու հարցը, խափանման միջոց դեռ չի ընտրվել: Ծայրահեղականների հանցակիցների որոնումները շարունակվում են: