Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում օրինագծերից մեկի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օզգյուլ Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Պատգամավորները նախ բղավել են միմյանց վրա, հետո ձեռնամարտի անցել, որի հետևանքով նիստը դադարեցվել է:
Դեպքից հետո Օզելը հայտարարել է, որ դահլիճ մուտք գործելիս Քըլավուզը հարվածել է իրեն, բացի այդ էլ իր կուսակցությունից փորձել են խլել խոսքի իրավունքը:
Ըստ Օզելի՝ իր ընկերների միջամտության շնորհիվ իր վրա կատարված հարձակումը նպատակին չի հասել, այնինչ Քըլավուզը լուրջ վնասվածք է ստացել:










