Համացանցում Ուկրաինայի արևմուտքում տեղի ունեցած հզոր պտտահողմի տեսանյութն է հայտնվել (տեսանյութ)
Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի մարզի մի քանի գյուղի բնակիչներ հունիսի 9-ի երեկոյան ուժեղ պտտահողմի են ականատես եղել․ բնական երևույթի տեսանյութը հրապարակել է ТСН հեռուստաալիքը։
Նշվում է, որ պտտահողմը տեսողականորեն երկիրը երկնքին է միացրել։ Տեղացիները, իրենց հերթին, ապշած են իրենց տեսածով և նշում են, երբևէ նախկինում նման բանի ականատես չեն եղել։










