Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք․ այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Նշենք, որ Արցախում, ընդհանուր առմամբ եղել է 68 հաստատված դեպք։ Հիվանդությունը, հաղթահարել է 43 քաղաքացի, մահվան դեպքեր չեն գրանցել:
Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:










