ԱՀ Նախագահը Վրույր Խաչատրյանին նշանակել է ոստիկանության պետի տեղակալ, Արտեմ Հարությունյանին՝ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
Ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։










