10 500 եվրո. Բելգիայի արքայազնին տուգանել են Իսպանիայում երեկույթի մասնակցելու և կարանտինի կանոնները խախտելու համար

09:33 • 11.06.20

Իսպանիայի Անդալուզիա շրջանի իշխանությունները Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ի թոռան և ներկայիս թագավոր Ֆիլիպի քրոջ որդու`արքայազն Իոախիմի համար սահմանել են 10,4 հազար եվրո (11,800 դոլար) տուգանք՝ երկրում կարանտինի կանոնները խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ 28-ամյա արքայազնը մասնակցել է Իսպանիայի Կորդովա քաղաքում կայացած 27 հոգանոց մասնավոր երեկույթին, մինչդեռ երկրում կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումների համաձայն՝ թույլատրվում են առավելագույնը 15 հոգանոց հավաքները։

Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Նրա մոտ հիվանդությունն ուղեկցվել էր թեթև ախտանշաններով։

Իսպանիայի իշխանությունները նրա գործողություններն «անպատասխանատվություն» էին որակել։