Merriam-Webster բառարանն ուսանողուհու առաջարկով «ռասիզմ» բառի սահմանման մեջ փոփոխություններ կկատարի (լուսանկար)

11:56 • 11.06.20

Merriam-Webster բառարանի խմբագիրները համաձայնել են Դրեյք համալսարանի շրջանավարտի՝ «ռասիզմ» բառի սահմանումը փոխելու առաջարկին, հաղորդում է The Independent-ը:

Քենեդի Միտչումը խմբագիրներին բացատրել է, թե ինչու է ներկայիս բառարանը թերի համարում՝ նշելով, որ իր կարծիքով՝ սահմանման մեջ բաց է թողնված «համակարգային ճնշում» հասկացությունը։

Merriam-Webster-ի ընթացիկ տարբերակում ռասիզմի առաջին իմաստն «այն համոզմունքն է, որ ռասան որոշիչ գործոն է մարդկային հատկանիշների և ունակությունների գնահատման մեջ, ինչպես նաև այն, որ ռասայական տարբերությունները թույլ են տալիս խոսել որոշակի ռասայի ներկայացուցիչների բնածին գերազանցության մասին»:

«Ես ընդգծել եմ, որ սահմանումը չի արտացոլում այն, ինչ տեղի է ունենում ժամանակակից աշխարհում։ Այն, թե ինչպես է այն արտահայտվում կյանքում, նախապաշարմունք չէ, դա համակարգային երևույթ է»,-պատմել է նա։

Merriam-Webster-ը կազմողները պատասխանել են աղջկա էլեկտրոնային նամակին և խոստացել փոփոխություններ կատարել:

«Բառարանում ռասիզմի սահմանումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ շեշտը դրված է պասիվ հայեցակարգի վրա, սակայն իրականում այդ երևույթը հանգեցնում է սարսափելի գործողությունների այն մարդկանց նկատմամբ, որոնք քեզ նման չեն»,-Միտչումի առաջարկությունը մեկնաբանել է համալսարանի դասախոսներից մեկը։

 

US woman prompts Merriam-Webster to redefine 'racism' | World News ...