Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի

15:36 • 11.06.20

Հունիսի 11-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։