«Ներքին ահաբեկիչները գրավել են Սիեթլը»․ Թրամփի այս գրառմանն ի պատասխան Սիեթլի քաղաքապետը խորհուրդ է տվել նախագահին «բունկեր վերադառնալ» (լուսանկարներ)

15:26 • 11.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի՝ «ներքին ահաբեկիչների կողմից գրավման մասին»։ Համապատասխան հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է Twitter-ում։

Թրամփը հայտարարել է, որ քաղաքը գրավված է ցուցարարների կողմից, որոնք ղեկավարում են «արմատական ձախ դեմոկրատները»: Նրանք սկսել են «ծաղրել» Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլիին և Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանին։ Թրամփը տեղական իշխանություններին կոչ է արել կարգավորել իրավիճակը և «քաղաքում վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել»։

«Եթե դուք դա չանեք, ես կանեմ: Այդ սարսափելի անարխիստներին պետք է անհապաղ կանգնեցնել»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ի պատասխան՝ Սիեթլի քաղաքապետ Ջենի Դուրկանը Թրամփին կոչ է արել բողոքի ակցիաների ժամանակ տեղական իշխանությունների գործողություններին գնահատականներ չտալ։

Դուրկանը Twitter-ում Թրամփին խորհուրդ է տվել «վերադառնալ բունկեր»։

«Մեզ լավություն արեք։ Վերադարձեք ձեր բունկեր»,- գրել է Դուրկանը՝ BlackLivesMatter հեշթեգով։

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, ցուցարարների վերահսկողության տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող մի ամբողջ շրջան՝ Կապիտոլիումի բլուրը՝ այն հայտարարելով «Կապիտոլիումի բլրի ինքնավար գոտի»: Մուտքը թաղամաս արգելափակվել է բարիկադների օգնությամբ։

Ցուցարարների հետ մի շարք բախումներից հետո իրավապահները լքել են տեղի ոստիկանական բաժանմունքը՝ ակցիայի մասնակիցներին թողնելով առանց ոստիկանության հսկողության: Նշվում է, որ այս անգամ առանց բռնության և կողոպուտի է ընթացել ցույցը։ Մարդիկ քննարկել են իրենց առաջնահերթությունները և ելույթ ունեցել ամբիոնից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շարունակվում են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո բողոքի ցույցերը։ Վերջին շրջանում ակցիաներում ավելի ու ավելի քիչ են բռնության ու վանդալիզմի դեպքերը։

 

A map created by protesters shows the 'Capitol Hill Autonomous Zone', or CHAZ, in Seattle, where protesters are manning barricades and controlling entry. The CHAZ includes apartments, businesses, and an abandoned police precinctArmed men are seen manning checkpoints controlling entry to the CHAZ. Police say they have received complaints that protesters are demanding cash to enter the zone, and shaking down businesses inside for 'protection money'A man carrying an automatic weapon works security at a checkpoint to the so-called "Capitol Hill Autonomous Zone" on June 10, 2020 in Seattle, WashingtonA defaced sign on the exterior of the Seattle Police Departments East Precinct is seen on Tuesday in Seattle, Washington. The station was abandoned on Monday and is now under the control of the CHAZ authoritiesBarricades are seen at the perimeter of the CHAZ, declaring the zone to be 'cop free'Layers of makeshift barricades protect the protesters inside the CHAZ from any incursion by policeAnother barricade declares the CHAZ to be a sovereign entity independent from the United States of AmericaSome claimed that rapper Raz Simone (above) had established himself as a 'warlord' within the CHAZ, and was patrolling with armed men to enforce community standards. 'I’m not a Terrorist Warlord,' Simone said in a statement