Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 2, Վարդաշեն ՔԿՀ-ում՝ 9 դեպք․ Արամ Վարդևանյան
Փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում գրանցված կորոնավիրուսի դեպքերին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»։










