Նախօրեին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքներից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

05:51 • 11.06.20

Ս․թ․ հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ֆեյսբուքյան իր էջում  հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ չվերթները իրականացրել է
«Armenia» ավիաընկերությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին ժամը՝ 10։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։