Ադրբեջանի Ջեյրանբաթանի ջրամբարի մոտակայքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում երկու ուղղաթիռ է աշխատում (տեսանյութ, լուսանկարներ)
Ադրբեջանի Ջեյրանբաթան վարչական տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ տեղեկություն է ստացվել, որ Ջեյրանբաթան գյուղում՝ համանուն ջրամբարից ոչ հեռու, թփեր ու չորացած խոտ է այրվում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ: Մարման աշխատանքներին ներգրավվել է Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:













