ԱՀԿ-ն բացատրել է, թե ինչու է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության ցածր մակարդակ գրանցվում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «անսովոր» է համարում այն, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցածր ցուցանիշ է գրանցվել ի տարբերություն այլ պետությունների: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, դա բացատրվում է նրանով, որ ՌԴ-ում մեծ քանակությամբ թեստեր են արվել:
«Ռուսաստանում շատ թեստեր են արվում, իսկ թեստավորումն անցկացվում շատ արագ: Այն իրավիճակներում, երբ մեծ թվով մարդիկ են թեստավորվում, կարելի է «մահացության համեմատաբար ցածր մակարդակ» տեսնել»,- ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, թե երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցածր մակարդակը ռուս բժիշկների վաստակն է:










