Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 772 հազար դեպք է գրանցվել. Վարակումների թվով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 772 հազարը, մահացել է ավելի քան 39 հազար մարդ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին 1 օրում հայտնաբերվել է վարակման 32 913 դեպք, մահացել է 1274 մարդ: 1 օր առաջ հաղորդվում էր 739 503 վարակվածի և 38 406 մահացածի մասին:
Այսպիսով ընդհանուր առմամբ համավարակի բռնկումից ի վեր Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 772 416 դեպք, մահացել է 39 680 մարդ:
Հաղորդվում է, որ ապաքինվել է ավելի քան 325.3 հազար պացիենտ:
Բրազիլիայն, ԱՀԿ-ի և ամերիկյան Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում վարակի զոհերի թվով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո: Վարակման քանակով երկրորդ տեղում է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:










