Իտալական Չինկուեֆրոնդի քաղաքում սկսել են ընդամենը 1 եվրոյով տներ վաճառել (լուսանկարներ)

13:28 • 11.06.20

Իտալական Կալաբրիա մարզի Չինկուեֆրոնդի քաղաքի իշխանությունները նոր ծրագիր են թողարկել, որը թույլ է տալիս ընդամենը 1 եվրոյով տուն ձեռք բերել, հայտնում է CNN Travel-ը։

Նշվում է, որ «Գեղեցկություն» գործողություն» անվանումով ծրագրի նպատակը երիտասարդ բնակիչների՝ դեպի խոշոր քաղաքներ «արտահոսքի» խնդիրը լուծելն է։

Հայտնի է, որ Չինկուեֆրոնդիի տարածքը գրավիչ է նաև համաճարակաբանական տեսանկյունից․ այստեղ համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի հայտնաբերվել։

Աղբյուրը մանրամասնում է, որ արտոնյալ գնով ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը պարտավորվում են երեք տարվա ընթացքում վերանորոգել այն, ինչպես նաև 250 եվրոյի չափով հատուկ վճարում կատարել։ Եթե սահմանված ժամանակահատվածում բնակիչները տունը չվերանորոգեն, ապա նրանց 20 000 եվրո տուգանք կսպառնա։

 

cinquefrondi Tullio Pronesti-6

cinquefrondi Tullio Pronesti-5

cinquefrondi Tullio Pronesti-3