Գավառ քաղաքում պտտահողմ է նկատվել

15:46 • 11.06.20

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գավառ քաղաքում պտտահողմ է նկատվել։

«Քիչ առաջ պտտահողմ(տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,-գրել է նա։

Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի