Կառավարությունը հաստատեց, որ նոտարում անշարժ գույքի գործարք կատարելուց հետո անձն արդեն կարող է չգնալ Կադաստրի կոմիտե
Կառավարությունն այսօր ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը և այն համարեց անհետաձգելի:
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ անհարժեշտությունը իրավակիրառ պրակտիկայից է բխում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս փոփոխությունից հետո նոտարում անշարժ գույքի գործարք կատարելուց հետո այլևս անձը կարող է չգնալ Կադաստրի կոմիտե: Նախարարն ավելացրեց, որ հավելյալ կադաստր գնալու և ևս մեկ դիմում մուտք անելու անհրաժեշտությունը վերանում է։
Փովարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, որ եթե նոտարի սխալ տեղի ունենա, ինչ հետևանք է լինելու, Ռոստամ Բադասյանը նշեց, որ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի: «Բայց այդտեղ սխալվելու հավանականություն չկա»,-ասաց նա և նշեց, որ համակարգով է իրականացվելու աշխատանքը:









