Կորոնավիրուսի պատճառով Եղիսաբերթ Երկրորդը ծննդյան տարեդարձը «համեստ» կնշի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ծննդյան պաշտոնական օրը կնշի Լոնդոնի արվարձանում գտնվող Վինձորյան դղյակում: Այս մասին, Life.ru-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ թագուհու 94-ամյակը կտոնվի կարճ արարողությամբ և հրավառությամբ, չնայած որին ինքը՝ հոբելյարը, դեմ էր արտահայտվել:
Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավանդաբար Մեծ Բրիտանիայի թագուհին տարվա ընթացքում ծննդյան 2 օր է նշում. մեկը՝ ապրիլի 21-ին, երբ նա լույս աշխարհ է եկել, և երկրորդը՝ հունիսի երկրորդ ուրբաթ օրը: Այս օրը Լոնդոնում շքերթ է տեղի ունենում ի պատիվ միապետի: Սակայն, կորոնավիրուսով պայմանավորված ակնկալվող միջոցառումները չեղարկվել են:
Դրանց փոխարեն թագուհու ամրոցում կանցկացվեն հանրության համար փակ արարողություններ, որոնք կտևեն 20 րոպե: Հաղորդվում է, որ տեղի ունենալիք արարողությունների ժամանակ խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները:










