ԱՄՆ սահմանապահները կանխել են խոտի դեզերի տակ թաքնված մի խումբ ներգաղթյալների՝ ԱՄՆ անօրինական մուտքը (լուսանկարներ)

16:16 • 11.06.20

ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության ծառայության աշխատակիցները կանխել են Մեքսիկայից մի խումբ ներգաղթյալների՝ ԱՄՆ անօրինական մուտքը, գրում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, երբ 42-ամյա մեքսիկացու բեռնատարը մոտեցել է հսկիչ անցագրային կետին:

Սահմանապահ ծառայության աշխատակիցները խուզարկություն ընթացքում հայտնաբերել են 13 տղամարդկանց և կանանց, որոնք թաքնված են եղել խոտի դեզերի տակ։

Մեքսիկացի ներգաղթյալները «փախուստի ոչ մի միջոց» չեն ունեցել և հանձնվել են սահմանապահներին։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Ներգաղթյալները նույնպես ձերբակալվել են մեքսիկա-ամերիկյան սահմանն ապօրինի հատելու համար։ Բոլոր 14 անձինք հետագայում արտաքսվել են Մեքսիկա։

 

CBP agents had to removed some of the hay bales before they assisted the 13 undocumented immigrants from Mexico in getting off the truckA migrant is found hidden under bales of hay in a truck stopped for inspection in California