Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, իսկ հիմա առաջարկում եմ ծափերով պաշտոնից ճանապարհենք ԿԲ նախագահին․ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Ջավադյանին
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը և, ինչպես նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշանակումից հետո առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում են ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ԱԱԾ պետ Արգիշտի Քարամյանը, և ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
«Ողջունում ենք ձեզ և հաջողություն ենք մաղքում: Այսօրվա կառավարության նիստին իր կարգավիճակով վերջին անգամ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է մասնակցում»,-ասաց վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին:
«Դրանք բավականին բուռն տարիներ են եղել և այս տարիների ընթացքում ԿԲ-ն դրսևորվել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը: Մենք խոսել ենք, դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, դրա մասին որոշումներ կկայացնենք առաջիկայում և հիմա առաջարկում եմ ծափերով ճանապարհենք ԿԲ նախագահին՝ պաշտոնից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հնչեցին ծափահարություններ:










