ԱՄՆ-ում գրավի դիմաց ազատ է արձակվել աֆրոամերիկացի իրավախախտի սպանության գործով ձերբակալված ոստիկաններից մեկը
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի ոստիկանության նախկին աշխատակից Թոմաս Լեյնը, որը մեղադրվում է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մասնակից լինելու համար, գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Star Tribune թերթը, գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ Լեյնը պահվում էր նույն նահանգի Հեննեփին շրջանի բանտում: Դատարանը նրա համար 750 հազար եվրոյի խափով գրավ էր սահմանել:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










