Սլովակիայում զինված հարձակում է տեղի ունեցել տարրական դպրոցի վրա. փոխտնօրենը սպանվել է, տնօրենը՝ վիրավորվել

16:30 • 11.06.20

Սլովակիայի Վրուտկի քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի վրա, այս մասին հայտնի է դառնում տեղական ոստիկանության թվիթերյան օգտահաշվում տեղ գտած հաղորդագրությունից։

Հայտնի է, որ հարձակման հետևանքով սպանվել է դպրոցի փոխտնօրենը, վիրավորում է ստացել 2 չափահաս և 2 երեխա։ Նշվում է, որ ոստիկանությունը հարձակվողին բացված կրակի միջոցով է չեզոքացրել։

«Դեպքի վայր է ժամանում հանրապետության ոստիկանության պետ Միլան Լուչանսկին։ Իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում»,- հավելել են իրավապահները։

Չարագործը երկրի հյուսիսային Մարտին քաղաքից 22-ամյա երիտասարդ էր։ Տեղեկությունների համաձայն՝ նա հասցրել է նաև դպրոցի տնօրենին և մի քանի աշակերտի վիրավորել։