Թրամփի խորհրդականը հայտնել է, թե չի հավատում ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի գոյությանը

01:02 • 11.06.20

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, թե ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի նշաններ չի տեսնում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ես չեմ հավատում համակարգային ռասիզմի գոյությանը»,- ասել է նա:

Լրագրողների ճշտող հարցին, թե Քուդլոուն արդյոք չի համար, թե ինքը Հեթչի օրենքն է խախտել՝ իր տեսանյութերից մեկում նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելով որպես թեկնածու, խորհրդականը բացասական պատասխան է տվել:

«Դուք սխալ հետքով եք գնում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ռասիզմի թեման առավել սրվել է վերջերս աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանությունից հետո, որից հետո զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում ամերիկյան տասնյակ քաղաքներում։