Նյու Յորքի քաղաքապետը ոստիկանության բյուջեն կկրճատի 1 մլրդ դոլարով. քաղաքը կարող է վերադառնալ 1990-ականների հանցավորության անվերահսկելի մակարդակին

11:03 • 30.06.20

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ մտադիր է քաղաքի ոստիկանության 6 մլրդ դոլար ծավալով բուջեն կրճատել: Խոսքը 1 մլրդ դոլարի մասին է, գրում է Daily Mail-ը:

Քաղաքապետարանում պաշտոնապես արված հայտարարությունը մտահոգության լուրջ առիթ է տվել քաղաքի գործարարներին, բիզնես-սեփականատերերին: Նրանք ենթադրում են, որ ոստիկանության բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել քաղաքում հանցավորության մակարդակի աճի: Նրանք չեն բացառել, որ հանցավորության մակարդակը կարող է հասնել 1990-ական թվականների ցուցանիշների անվերահսկելի մակարդակին:

Հատկանշական է, որ Դե Բլազիոն վիճահարույց որոշումը կայացրել է մի ժամանակահատվածում, երբ Նյու Յորքում զգալի շատացել են հանցագործությունները, կողոպուտը, հրազենի կիրառմամբ հարձակումները:

Քաղաքապետը նշել  է, որ կորոնավիրուսային համավարակի ընթացքում քաղաքը կորցրել է 9 մլրդ դոլար: Նա բացատրել է, որ ոստիկանության բյուջեի կրճատումը պայմանավորված է և՛ քաղաքի բյուջեի պակասորդով, և՛ վերջին շրջանում ԱՄՆ-ում նոր թափ առած հակառասիստական բողոքի ակցիաներով: Քաղաքապետը մանրամասնել է, որ այդ ակցիաներն իրեն ոգեշնչել են նման որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի մեծ ալիք է բարձրացել սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունը: Ոստիկանն աֆրոամերիկացուն պառկեցրել է ասֆալտին և ծնկով այնքան սեղմած պահել վզին, որ վերջինս մահացել է: Այս դեպքից հետո երկրի տասնյակ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել: Նույնիսկ ոստիկանությունը փակելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկներ են հնչել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփն այդ տարբերակը միանգամից բացառել է:

Calling the impending budget the ‘toughest’ he’s had to draw up during his time in office, de Blasio’s announcement comes amid nationwide protests over the death of George Floyd and demands from activists and City Council members to ‘defund’ police