Գիտնականները ստորջրյա տարածքում առաջին անգամ նախամարդու բնակավայրի հետքեր են հայտնաբերել

20:39 • 02.07.20

Հնդկական օվկիանոսի հատակին՝ Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել են Ավստրալական վերջին նախաբնիկների հետքերը, որոնք խորտակվել էին սառցե դարաշրջանի ավարտին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հայտնագործությունն արել են դայվերները՝ սուզվելով շուրջ երեք մետր խորությամբ: Սուզորդներն ուշադրություն են դարձրել օվկիանոսի հատակին գտնվող տարօրինակ շրջանաձև քարերին:

Փորձագետները նշում են, որ ժամանակին ծովի մակարդակը զգալիորեն ցածր է եղել, և Ավստրալիայի տարածքը տարածված է եղել տասնյակ կմ խորությամբ՝ ներկայիս օվկիանոսի հատակին:

«Ավստրալիայի տարածքի մեկ երրորդը ներկա պահին ջրի տակ է գտնվում, ինչը նշանակում է, որ մշակութային հուշարձանների մի մասը ևս օվկիանոսի հատակին է»,- հայտնել է ուսումնասիրությունների հեղինակ, Ֆլինդերսի համալսարանի դոցենտ Ջոնաթան Բենջամինը:

Գիտնականները կարծում են, որ առաջին մարդիկ Կանաչ մայրցամաքի տարածք ոտք են դրել մոտ 50 000 տարի առաջ՝ շարժվելով Եվրասիայի հարավային ափերի երկայնքով:

Բենջամինն ու նրա գործընկերները ստորգետնյա պեղումներ կատարելիս մոտ 300 աշխատանքային գործիքներ և այլ իրեր են հայտնաբերել, որոնք մնացել են ավազի մեջ թաղված:

Գիտնականները ստորջրյա տարածքում առաջին անգամ նախամարդու բնակավայրի հետքեր են հայտնաբերել