Samsung-ը պատահմամբ հրապարակել է նոր սմարթֆոնի լուսանկարները (լուսանկար)

17:58 • 03.07.20

Հարավկորեական Samsung ընկերության կողմից դեռևս չհրապարակված նոր սմարթֆոնի լուսանկարները պատահմամբ հայտնվել են բրենդի պաշտոնական կայքի ռուսական տարբերակում, հայտնում է The Verge-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարները Galaxy Note 8 սմարթֆոնի պրոմոէջում են հայտնվել և այնտեղ մինչև ջնջվելն ավելի քան մեկ շաբաթ մնացել։

XDA developers պորտալի լրագրող Մաքս Վայնբախի խոսքով՝ լուսանկարներում Galaxy Note 20 Ultra բրոնզագույն մոդելն է, որը Note սերիայի հեռախոսներին բնորոշ ստիլուս ունի։ Կադրերում նաև հավելյալ սենսորներով եռակի ֆոտոխցիկն է երևում։

Այս հեռախոսի թողարկումը նախատեսված է ամռան վերջին:

 

Image of Galaxy Note 20 Ultra in 'Mystic Bronze' leak on Russian ...

Samsung-ը պատահմամբ հրապարակել է նոր սմարթֆոնի լուսանկարները (լուսանկար)