Rocket Lab ընկերության Electron հրթիռն արձակումից 4 րոպե անց խափանվել է (տեսանյութ)

06:19 • 05.07.20

Նոր Զելանդիայի Մահիյա թերակղզուց ամերիկյան Rocket Lab ընկերության Electron հրթիռի արձակումն անհաջողությամբ է ավարտվել, քանի որ արբանյակների դուրսբերումն ուղեծիր ձախողվել է, հաղորդում է ТАСС-ը:

Հրթիռի բարեհաջող արձակումից ընդամենը 4 րոպե անց խափանումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով հրթիռին ամրակցված ուղեբեռն ուղեծիր չի հասցվել: Վթարի հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել, մեկնարկային համալիրին վնաս չի հասցվել:

Rocket Lab ընկերությունն ընդգծել է, որ Electron հրթիռների նախորդ 11 արձակումները բարեհաջող արդյունք են ունեցել: Ներկա պահին ընկերությունը 53 տիեզերական սարքավորում է դուրս բերել ուղեծիր:

 

 

 

Rocket Lab ընկերության Electron հրթիռն արձակումից 4 րոպե անց խափանվել է (տեսանյութ)