ԵՄ-ն կխստացնի Google, Amazon և Facebook ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը

12:03 • 06.07.20

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը The Wall Street Journal պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է հատուկ քայլեր ձեռնարկել ամերիկյան ընկերությունների՝ այդ թվում Google-ի, Amazon-ի և Facebook-ի նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու համար։

Մասնավորապես՝ Եվրամիությունն այս քայլով ցանկանում է ԱՄՆ-ին ստիպել հետևել հակամենաշնորհային օրենքներին և վճարել բոլոր հարկերը։

«Սա հարցերի մի ամբողջական համակարգ է։ Այն ընդամենը մի օրենսդրական ակտով չի սահմանափակվում»,-նշել է Վեստագերը և հավելել, որ մրցակցության մասին օրենքներին հետևելու և հակամենաշնորհային ոլորտում նոր նորմերի մշակման անհրաժեշտություն կա։

«Ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց պատկանող ցանցային ռեսուրսներում արգելված նյութեր հրապարակելու համար»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

ԵՄ-ն կխստացնի Google, Amazon և Facebook ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը