Rolls-Royce-ն իր շքեղ դասի Wraith կուպեի հատուկ տարբերակներում գաղտնի ուղերձ է թաքցրել ապագա տերերի համար (լուսանկարներ)

23:27 • 07.07.20

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Wraith կուպեի նոր բացառիկ մոդելը, որի դիզայնում գաղտնի ուղերձ է թաքցրել մեքենայի ապագա տիրոջ համար:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, միայն երկու մարդու է հայտնի, թե ինչ է գաղտնագրված ուղերձում: Նրանք են դիզայներ Քեթրին Լեմանը և բրիտանական ապրանքանիշի գործադիր տնօրեն Տորստեն Մյուլեր Օտվոսը:

Wraith Kryptos Collection հատուկ հավաքածուն 50 ավտոմեքենա է ներառում, որոնք ներկայանում են Delphic Grey բացառիկ գույնով. դրա յուրահատկությունը անտրացիտային հիմնաշերտն է, որը համալրվել է միայն արևի տակ երևացող կապույտ և կանաչ շերտավոր թեփուկներով:

Նշվում է, որ գաղտնագրերը տեղակայված են ավտոմեքենայով մեկ, որոնցից մեկը՝ «Էքստազի ոգի» արձանիկի (Նիկե աստվածուհու խորհրդանշական պատկերը, որը զարդարում է Rolls-Royce մակնիշի ավտոմեքենաները) մոտ: Գաղտնագիրն իրենից ներկայացնում է փորագրված կետեր և գծեր, որոնք սովորական զարդանախշեր են հիշեցնում:

Մեկ այլ գաղտնագիր կա դռան շեմի մոտ, ևս մեկը՝ նստատեղերի գլխամասի վրա, որտեղ այն փոխարինել է RR տարբերանշանին:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրիչներին, ապա Wraith Kryptos հատուկ տարբերակի համար փոփոխություններ չեն արվել: Կուպեն զինված է 6.6 լիտր ծավալային V12 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 632 ձիաուժ: Այն աշխատում է ութաստիճան ավտոմտա փոխանցման տուփի հետ միասին: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:

Ընկերության խոսքով՝ «ուղերձի գաղտնազերծումը բանալին է հասկանալու առարկայի իրական նշանակությունը, որը հակառակ դեպքում կընկալվեր միայն որպես արվեստի գործ»:

 





Rolls-Royce-ն իր շքեղ դասի Wraith կուպեի հատուկ տարբերակներում գաղտնի ուղերձ է թաքցրել ապագա տերերի համար (լուսանկարներ)