Tesla-ն շուկայական արժեքի աճի ռեկորդ է սահմանել
Ամերիկյան Tesla ընկերության շուկայական արժեքը 5 օր անընդմեջ ավելացել է միջինում 14 մլրդ դոլարով՝ աճի նոր ռեկորդ սահմանելով:
Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ Tesla-ի կապիտալիզացումը ներկայում կազմում է 254.2 մլրդ դոլար: Հինգ օրում այն ավելացել է երեք ամերիկյան առաջատար ավտոարտադրողներ General Motors, Ford Motor և Fiat Chrysler ընկերությունների արժեթղթերի ընդհանուր գնին հավասար գումարով:
Իլոն Մասկի ընկերությունը հուլիսի 2-ին հայտնել էր, որ երկրորդ եռամսյակում 90 650 ավտոմեքենա է մատակարարել:











