Թրամփի վարչապազմը Կոնգրեսին ծանուցել է երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին

23:44 • 07.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին, որ երկիրը պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի շարք պաշտոնական անձանց:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ է, նույնպես կարծիք է հայտնել իրավիճակի նման զարգացման վերաբերյալ: «Կոնգրեսը ծանուցում է ստացել, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես դուրս է բերում երկիրն ԱՀԿ-ից համավարակի թեժ պահին»,- գրել է Մենենդեսը:

Հեռուսաալիքի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Կոնգրեսի ուղղված նամակը հակիրճ է եղել՝ կազմված երեք նախադասությունից: Նամակում ասվել է, որ նախատեսվում է մեկ տարի ժամկետով դուրս գալ կազմակերպությունից, սակայն նշվում է, որ դա վերջնական տարբերակը չէ:

ԱՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր դեռևս մայիսին՝ մեղադրելով կազմակերպությանը վիրուսի ծագումը թաքցնելու հարցում Չինաստանին օգնելու մեջ: