«Այո, մենք քննարկում ենք այդ հարցը՝ որպես հակահարված Չինաստանին». Թրամփը՝ TikTok հավելվածն ԱՄՆ-ում արգելելու մասին

23:49 • 08.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը դիտարկում է TikTok տեսանյութերի հավելվածն ԱՄՆ-ում արգելելու հավանականությունը՝ որպես Չինաստանից վրեժխնդիր լինելու հնարավոր տարբերակ՝ կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Թրամփի այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հաղորդմանն այն մասին, որ պաշտոնատար անձինք ուսումնասիրում են չինական ByteDance ընկերությանը պատկանող հավելվածն արգելելու միջոցը:

«Այո, մենք քննարկում ենք այս հարցը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Պոմպեոյի հայտարարության մասին հարցին:

«Դա մեծ գործ է: Տեսեք, այն ինչ պատահեց Չինաստանի հետ այս վիրուսի հետ կապված, այն ինչ նրանք արեցին այս երկրին և ողջ աշխարհին, ամոթալի է»,- ասել է Թրամփը՝ մանրամասներ չներկայացնելով հավանական որոշման վերաբերյալ՝ շեշտելով միայն, որ դա կարող է դառնալ Չինաստանին հակահարված հասցնելու միջոցներից մեկը:

«Այո, մենք քննարկում ենք այդ հարցը՝ որպես հակահարված Չինաստանին». Թրամփը՝ TikTok հավելվածն ԱՄՆ-ում արգելելու մասին