«Ի տխրություն ձեզ` ինձ շատ լավ եմ զգում և դեռ երկար կապրեմ»․ Բրազիլիայի՝ կորոնավիրուսով վարակված նախագահը պատասխանել է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի քննադատներին (լուսանկարներ)

15:27 • 09.07.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, պատասխանելով հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի քննադատներին, հայտարարել է, որ «ի տխրության նրանց՝ իրեն շատ լավ է զգում և դեռ երկար կապրի», գրում է Daily Mail-ը։

Չորեքշաբթի հրապարակած թվիթերյան գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ «հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի օգտագործումից հետո իրեն շատ լավ է զգում»՝ գրառմանը կից տեղադրելով լուսանկար, որտեղ սեղանի շուրջ նստած ձեռքին սուրճի բաժակ է պահում։

«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են հիդրոքսիքլորոխինին, բայց այլընտրանք չունեն․ ի տխրություն ձեզ՝ պետք է ասեմ, որ դրա ընդունումից հետո ինձ շատ լավ եմ զգում և Աստծո ողորմությամբ դեռ երկար կապրեմ»,- գրել է նա։

Իր գրառման մեջ Բրազիլիայի նախագահը նաև պաշտպանել է համաճարակի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերը։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին հրապարակավ հայտնելուց ժամեր անց հրապարակել էր տեսանյութ, որում ընդունում էր բազմիցս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին արժանացած հիդրոքսիքլորոխինը:

«Մենք գիտենք, որ դրանցից ոչ մեկը գիտական տեսանկյունից չի ապացուցել իր արդյունավետությունը, բայց ես համալրեցի այն մարդկանց շարքը, որոնց այս դեղամիջոցն օգնում է։ Այնպես որ, ես վստահում եմ հիդրոքսիքլորոխին, իսկ դո՞ւք»,- տեսանյութում ասել էր Բրազիլիայի նախագահը:

Նշենք, որ հետազոտողները դեռևս չեն ապացուցել կորոնավիրուսի բուժման հարցում այս դեղամիջոցի արդյունավետությունը։

Brazil's president Jair Bolsonaro has hit back at critics of the hydroxychloroquine drug he is using to treat his coronavirus infection. He shared a picture on Twitter of him having breakfast alongside a post in which he said he is 'very well' and 'will live a long time'In the post on Wednesday he wrote: 'To those who cheer against Hydroxychloroquine, but do not have alternatives, I regret to inform you that I am very well with its use and, with the grace of God, I will live for a long time to come'