Կառավարության մոտից ոստիկանություն է բերվել 10 քաղաքացի. Էդգար Ջանոյան
Կառավարության դիմացից այսօր ոստիկանության բաժին բերման է ենթարկվել տասը քաղաքացի:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Կառավարության հարակից տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»։
Նշենք,որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության մոտ ակցիա էին իրականացնում շոուբիզնեսի ներակյացուցիչները, ովքեր պահանջում էին ամբողջովին թույլատրել ռեստորանային համալիների ու ժամանցի կենտրոնների աշխատանքը,որովհետև արդեն մոտ հինգ ամիս է գործազուրկ են:










