100 կմ/ժամը՝ 2.9 վայրկյանում, սահմանափակ քանակություն և հզոր ուժային համակարգ. Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին սերիական հիբրիդային մոդելի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

23:00 • 09.07.20

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է իր առաջին սերիական հիբրիդային մոդելի բաց տանիքով տարբերակը՝ Sián Roadster-ը, որը կուպեից տարբերվում է միայն թափքի տեսակով:

Ինչպես հաղորդում է motor.ru-ն, նորագույն մոդելը ներկայանում է բացարձակապես առանց տանիքի. այն անգամ հավելավճարի դիմաց չեն կառուցելու: Բացի այդ, մեքենան թողարկվելու է 19 օրինակով, և բոլորն արդեն վաճառվել են:

Lamborghini Sián ռոդսթերը պահպանել է հիբրիդային կուպեի հիմնական հատկանիշները: Հետնամասում տեղադրված են ակտիվ սառեցման համակարգերը, որոնք թույլ են տալիս մեկուսացնել շարժիչից եկող ջերմությունը:

Նորույթի ուժային համակարգն իրենից ներկայացնում է 6.5 լիտր աշխատանքային ծավալով, 785 ձիաուժ հզորություն զարգացնող V12 ատմոսֆերային շարժիչի և 34 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչի համադրություն: Հիբրիդային կառուցվածքը նպաստում է հիմնական շարժիչի աշխատանքին մինչև 130 կմ/ժամ արագություն զարգացնելիս, որից հետո էլեկտրական շարժիչն անջատվում է: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:







100 կմ/ժամը՝ 2.9 վայրկյանում, սահմանափակ քանակություն և հզոր ուժային համակարգ. Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին սերիական հիբրիդային մոդելի հատուկ տարբերակը (լուսանկարներ)