ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը 

18:14 • 09.07.20

 ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել կալանքից Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպաններից Հրանտ Անանյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-154-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա կալանավորվել էր հունիսի 27-ին։