Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կողաշրջվել է բեռնատար մեքենա․ ճանապարհը միակողմանի փակ է

17:45 • 09.07.20

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ Վթարի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության մամուլի ծառայությունը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։