Ոստիկանության տեսանյութը՝ Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված աղջկա վերաբերյալ

19:37 • 09.07.20

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե որն է եղել քիչ առաջ Երևանի Հյուսիսային պողոտայից երիտասարդ աղջկան է բերման ենթարկելու պատճառը։

««Ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, ուր երեևում էր, որ ոստիկանները մի աղջկա բերման են ենթարկում։ Այս առիթով  ներկայացնում ենք մինչ այդ տեղի ունեցածը»,- գրված է ոստիկանության տարածած տեսանյութին կից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման ենթարկում երիտասարդ աղջկա։