SpaceX-ը նախատեսում է Starlink արբանյակների նոր խմբաքանակ ուղարկել ուղեծիր
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է հուլիսի 11-ին արձակել Falcon 9 հրթիռակիրը, որն ուղեծիր կհասցնի 57 միկրոարբանյակներ՝ նախատեսված Starlink համաշխարհային համացանցի գործարկման համար:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հրթիռն ուղեծիր կհասցնի Երկրի հեռակա զոնդավորման երկու տիեզերական սարքեր՝ Global-5-ը և 6-ը:
Արձակումը պետք է տեղի ունենար հունիսի վերջին, սակայն այն չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում 12 000 արբանյակ ուղարկել տիեզերք, որոնց օգնությամբ SpaceX-ը հույս ունի ապահովել համացանցի հասանելիությունը ողջ աշխարհում:










