ԱՄՆ իշխանություններն ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո դաշնային մակարդակով կվերսկսեն մահապատիժների իրականացումը
ԱՄՆ իշխանությունները հաջորդ շաբաթ ավելի քան 15 տարվա ընթացքում առաջին անգամ կվերսկսեն դատապարտված հանցագործների դաշնային մակարդակով մահապատիժների իրականացումը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ուղղիչ հիմնարկների աշխատակիցների իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ մահապատիժները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի։ Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված է մահապատժի ենթարկել Ինդիանա նահանգի երեք բանտարկյալի, որոնք երեխաների սպանության համար դատապարտվել են առավելագույն պատժի: Հանցագործների ընտանիքների անդամներին թույլ կտան ներկա գտնվել գործընթացին, սակայն կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու նպատակով նրանք բոլորը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ:
The Washington Post թերթի տեղեկության համաձայն՝ վերջին անգամ ԱՄՆ դաշնային իշխանությունները մահապատժի դատավճիռ էին իրագործել 2003 թվականին: Այդ ժամանակից ի վեր գործել է այսպես կոչված՝ ոչ պաշտոնական մորատորիում, քանի որ մահացու ներարկումների կիրառման կանոնների վերաբերյալ անհանմաձայնություններ են եղել: Չնայած դաշնային մակարդակով մահապատժի կիրառման ընդմիջմանը, ԱՄՆ-ում այդ պրակտիկան վերջին տարիներին կիրառվել է նահանգային իշխանությունների մակարդակով:










