Կոլումբիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, կան տասնյակ տուժածներ
Կոլումբիայի հյուսիսում երկուշաբթի տեղի ունեցած բենզատարի պայթյունի հետևանքով մահացածների թիվը 7-ից հասել է 20-ի: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում տալով Efe Eme ռադիոկայանին:
Հաղորդվում է, որ ևս 10 քաղաքացի ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:
Երկուշաբթի առավոտյան Կոլումբիայի Պուեբլո Վյեխո մունիցիպալիտետում տեղի էր ունեցել ավտովթար բենզատարի մասնակցությամբ: Տրանսպորտային միջոցը պայթել էր, երբ տեղի բնակիչները փորձել էին դատարկել վառելիքը:
Պայթյունի հետևանքով 7 մարդ մահացել էր տեղում, ավելի քան 50-ը տուժել էր:










