Վենեսուելայում ամերիկյան ինքնաթիռ է խոցվել (լուսանկարներ)
Վենեսուելացի զինվորականները թմրանյութեր տեղափոխող, ապօրինի երկրի օդային սահմանը հատած ամերիկյան ինքնաթիռ են խոցել: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է Վենեսուելայի զինված ուժերի օպերատիվ ռազմավարական հրամանատարությունը:
Վենեսուելացի զինվորականների կողմից հրապարակված լուսանկարներում երևում է ինքնաթիռի համարը` N339AV:
Flightradar ծառայության տվյալներով` խոսքը Hawker 800 մոդելի մասնավոր ինքնաթիռի մասին է:
Հուլիսի 7-ին այն գրանցված թռիչք էր կատարել դեպի Մեքսիկա:










