Նախքան պրեմիերան՝ լրտեսները ցուցադրել են Mercedes-AMG GT R Black Series նորագույն մրցարշավային մոդելի արտաքինը (լուսանկարներ)

23:52 • 09.07.20

Համացանցում մի շարք լուսանկարներ են հրապարակվել, որոնք բացահայտում են AMG GT շարքի GT R Black Series առաջադեմ նոր մոդելի դիզայնը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մրցարշավների համար նախատեսված կուպեն ակտիվ փորձարկումների է ենթարկվել վերջին ամիսներին: Համացանցում հրապարակված լուսանկարներից դատելով՝ SLS AMG Black մոդելի իրավահաջորդը էքստրեմալ դիզայն է ստացել:

Գերմանական ավտոմեքենայի դիմամասը զարդարում է Panamericana ռադիատորի վանդակաճաղը և ածխածնային սպլիտերը

Նախնական տեղեկություններով՝ Black Series մոդելը կհամալրվի 4 լիտր ծավալով V8 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 720 ձիաուժ:

Նորույթի պրեմիերան կարող է տեղի ունենալ չինական Չենդու քաղաքում հուլիսի 24-ին անցկացվելիք ավտոսրահում:



Նախքան պրեմիերան՝ լրտեսները ցուցադրել են Mercedes-AMG GT R Black Series նորագույն մրցարշավային մոդելի արտաքինը (լուսանկարներ)