Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. (տեսանյութ)

17:38 • 09.07.20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մերժեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Ա. Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա 2018 թվականին հանդիասանալով ՀՀ ԱԺ-ի նախագահը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեկան կեղծիք:

Մանրամասները՝ տեսանյությում։